Թեմա 10

Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:

1․ Թույլ վերափոխված լանդշաֆտը ֊ Օր․՝ լանդշաֆտի օրինակ վերցնենք անտառը։ Մարդը կտրատել է ծերացած ծառերը, որոնք խանգարում էին մատաղ ծառերի աճին։

2․ Վերափոխված լանդշաֆտներ ֊ Օր․՝ վարել են տափաստանը և ցանել մոնոկուլտուրա։

3․ Արմատապես վերափոխված լանդշաֆտ ֊ Օր․՝ վերացրել են անտառը ու կառուցել քաղաք։ Այս դեպքում լանդշաֆտը չի վերականգնվում։

Թեմա 8 Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.
1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն:այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.

Բնօգտագործում, նրա հիմնահարցերը

«Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հար ցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիք ներից: Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը կարող է երկու կերպ արտահայտվել՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ։Ռացիոնալ օգտագործումը մտածված ու պլանավորված բնույթի է. մարդը օգտվելով բնությունից՝ թափոններ չի տալիս և չի խախտում բնության հավասարակշիռ վիճակը։Ոչ ռացիոնալ օգտագործման դեպքում մարդը տալիս է վիթխարի թափոններ, խախտում է բնության մեջ նյութերի և էներգիայի շրջանառությունը, բնության հավասարակշռությունը, որի տիպիկ օրինակը ջերմոցային էֆեկտի ստեղծումն է վառելանյութերի այրման միջոցով:

Մարդ-բնություն փոխհարաբերություն

Բնակչության բուռն աճը «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, այս երևույթը հայտնի է գիտնական Լե Շատելյեի անվամբ։Ներկայումս մարդ-բնություն հակասությունն այնքան է սրվել, որ 2 հակադիր միտում է ձևավորվել՝Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը,Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։Բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգնման մի հիանալի ունակություն: Անհրաժեշտ է սահմանափակել բնակչության բուռն աճը։ Մի շարք երկրներում կան դեռևս խոպան տարածքներ, որոնք կարելի է յուրացնել։ Մարդ-բնություն հակասությունը լուծելի է, և 21-րդ դարում այն պետք է զգալիորեն մեղմանա:

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO գազով։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,033%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել, դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3 0 -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 % -ով: ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով՝ քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ»-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Գործնական աշխատանք 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. Քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

1.Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ
2.Դաշտային հանույթի մեթոդ
3.Փորձագիտական մեթոդ
4.Լաբորատոր մեթոդ
5.Համեմատական մեթոդ
6.Քարտեզագրման մեթոդ
7.Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ
8.Նկարագրական մեթոդ
9.Երկրաինֆորմացիոն մեթոդ
10.Գծանկարչական մեթոդ
11.Վերադրման մեթոդ
12.Երկրաֆիզիկական մեթոդ
13.Երկրաքիմիական մեթոդ
14.Հնէալանդշաֆտագիտական մեթոդ
15.Քանակական մեթոդ
16.Մաթեմատիկական մեթոդ
17.Մոդելավորման մեթոդ
18.Հաշվեկշռային մեթոդ
19.Վիճագրական մեթոդ

Լանդշաֆտագիտություն առարկան, նրա խնդիրները

«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրիվրա՝ մեր շրջապատում: Մինչև 20-րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով:Օր.՝ լճային լանդշաֆտ, անապատային լանդշաֆտ, մորենային լանդշաֆտ և այլն: 20-րդդարի սկզբին «լանդշաֆտը» աշխարհագրության մեջ ձեռք բերեց բնական տարածքայինհամալիրի (ԲՏՀ) իմաստ, որի տակ հասկանում են որոշակի տարածք, որըծագումնաբանորեն միատարր է, ունի ուրույն բնական հատկանիշներ: 20-րդ դարի 2-րդկեսին վերջնականապես ձևավորվեց գիտական մի ուղղություն, որն ուսումնասիրում էաշխարհագրական լանդշաֆտը և կոչվում է լանդշաֆտագիտություն: Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որնուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրաուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով(երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ ևայլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին: Մեզ շրջապատող բնության մեջ յուրաքանչյուր բաղադրամաս ուսումնասիրմանառանձին օբյեկտ է: Լանդշաֆտագիտության առանձնահատկությունն այն է, որ բնությանբոլոր բաղադրիչները դիտում է միմյանց հետ սերտ կապված, փոխադարձ ներգործությանև զարգացման ոլորտում: Նրանցից մեկի փոփոխությունը կարող է փոխել ամբողջլանդշաֆտը: Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվգործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ միբաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնսարդյունավետ: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ներգործել է լանդշաֆտիվրա առանց խորապես ճանաչելու նրա բոլոր բաղադրիչների հատկանիշները: 1946թ. մայիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ Գետառի աղետաբեր սելավը, որըհսկայական վնաս պատճառեց քաղաքին: Սելավները զսպելու համարԱնտառտնտեսության պետկոմիտեն հակասելավային միջոցառումներ մշակեց և որոշեցԵրևանից մինչև Գառնի անտառատնկում կատարել: Հսկայական միջոցներ ներդրվեցինլեռնալանջերին հորիզոնական ուղղությամբ խրամատներ փորվեցին և ծառերի սերմեր ցանվեցին։ Վերջիններս գարնանը ծլեցին, բայց շուտով չորացան: Հայտնի է, որ անտառկարող է աճել այնտեղ, որտեղ խոնավացման գործակիցը 1 է (կամ բարձր), սակայնՄերձերևանյան շրջանում գ=0,3, նշանակում է առանց արհեստական ոռոգմանկիսաանապատում ծառ չի աճի: Դա հաշվի չէին առել և մեծ կապիտալ միջոցներ քամունտվեցին: Լանդշաֆտների բարելավումը,վերափոխումը կարելի է կատարել միայնամենամանրակրկիտ՝ համակարգված ուսումնասիրությունից հետո: Լանդշաֆտը բնորոշել են Լ.Ս.Բերգը, Լ.Գ.Ռամենսկին, Բ.Բ.Պոլինովը, Ն.Ա.Սոլնցևը,Ս.Վ.Կալեսնիկը, Դ.Լ.Արմանդը, Ա.Գ.Իսաչենկոն, Ն.Ա.Գվոզդեցկին, Վ.Բ.Սոչավան և շատուրիշներ: Այս բոլոր մեկնաբանությունները, բնորոշումները նույն միտքն էինարտահայտում, միայն տարբեր էին բառային կազմը, տերմինները: Այսպիսով,ընդհանրացնելով բոլոր բնորոշումները, կարող ենք ասել. Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղերկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը,կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպմիասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից: Լանդշաֆտագիտությունը, ուսումնասիրելով բնական տարածքային համալիրները,ամենսերտ կապի մեջ է էկոլոգիայի հետ (ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ևմիջավայրի պայմանների փոխհարաբերությունները): Էկոլոգիայի գործոնները հենցիրենք լանդշաֆտի նյութական բաղադրիչներն են՝ երկրաբանական հիմքը, ռելիեֆը,կլիման, ջրերը, հողը, բուսականությունը, կենդանական աշխարհը: Գոյություն ունիգեոէկոլոգիա (երկրաէկոլոգիա), որն ընդգրկում է ամբողջ Երկրի միջավայրի ևօրգանիզմների փոխհարաբերությունները:

1.  Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

2. Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

3. Ինչ է լանդշաֆտը;

1. Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք,ապարներ,ռելիեֆ,կլիմա,ջրեր,հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։
2. Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:
3. Լանդշաֆտ» բառը գերմաներեն է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր երկրի վրա՝ մեր շրջապատում։ Մինչև 20֊րդ դարը այն օգտագործվում էր հենց այդ իմաստով։