ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Գրծարարի հաջողության 3 գործիքները՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը՝ ըստ հաջորդականության։ Այս երեք գործիքների գրագետ կիրառման դեպքում ապահովվում է գործարարի երկարատև հաջողությունը։

Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում:

Օրինակ՝ «Մշտապես գերազանցել մեր հաճախորդների սպասումները» կարգախոսը հնչեղ է, բայց ավելի շատ հարցեր է առաջացնում,
քան պատասխաններ: Ովքե՞ր են մեր հաճախորդները, ի՞նչ սպասումներ ունեն, ի՞նչ ներդրում կարող եմ ես անել նրանց սպասումներն իրականացնելու համար:

Տեսլականի ճիշտ ձևակերպման պարագայում այն կարող է դառնալ շատ հզոր գործիք
հատկապես նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար:

Տեսլականի և խնդիրների ձևակերպումը տարբերվում են իրարից: Տեսլականի ձևակերպումը նոր և ոչ մեծ կազմակերպությունների համար ներկայացնում է նպատակները բարձր մակարդակում և համընկնում է բիզնեսի հիմնադրի նպատակների հետ: Կարճ ասած՝ տեսլականը արտահայտում է հիմնադրի վերջնական պատկերացումները բիզնեսի աճի, արժեքների, աշխատողների, հասարակության մեջ ներդրման և այլնի մասին: Կազմակերպության հիմնադիրը՝ գործարարը, տեսլականը սահմանելուց հետո,
դրան համապատասխան, կարող է սկսել զարգացնել կազմակերպության առաջխաղացման ռազմավարությունը, որը ներառում է նաև կազմակերպության խնդիրների սահմանումը:

Եթե համարենք, որ տեսլականը գաղտնանկար է (փազլ), որի տեսքի, ձևի, չափերի, բովանդակության և գույների մասին գիտի յուրաքանչյուր գաղտնանկար հավաքող «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի վերապատրաստման դասընթացի մասնակիցների համար (նույնիսկ ինտուիտիվ մակարդակով), ապա գաղտնանկարի մասնիկները մեր նպատակներն են, որոնք ճիշտ և գրագետ հավաքելու դեպքում կստանանք մեր նախատեսած պատկերը։ Տեսլականի ձևակերպումը և նպատակների ճիշտ սահմանումն անհրաժեշտ են, որպեսզի բիզնեսը չկանգնի փակուղու առջև:

Տեսլականն ապահովում է ուժեղ ներքին մոտիվացիա, որը գործարարին օգնում է հաղթահարել վախերը, ներքին և արտաքին արգելքները: Տեսլականը կյանքի իմաստ չէ, այլ գործիք է նպատակներին հասնելու համար: Այն օգնում է գործարարին վայելել ուղին, որը տանում է դեպի սահմանված նպատակները:
Տեսլականի ուժն այն է, որ գործարարը որքան կենտրոնանում է դրա վրա, այնքան կրկնապատկվում է դրան հասնելու ցանկությունը: Տեսլականը ստեղծվում է ներկայում, իրագործվում ապագա 5-10 տարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *